Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 326 նոր դեպք է հաստատվել: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 6 192 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 2 324:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 36 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5 413 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 869 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ՝ սեպտեմբերի 29-ին Վրաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 314 դեպք: