Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը երեկ հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանոթյունը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում ստորագրված հուշագրերի շրջանակներում կողմերի միջև համագործակցությանը։ Ինչպես նաև՝ հանդիպմանը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտում առաջիկա երկկողմ ծրագրերի վերաբերյալ։