Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մինչ Ուկրաինա վերադարձը, որը նախատեսվում է սեպտեմբերի 10-ին, կայցելի մի քանի եվրոպական երկրներ:
«Ես մտադիր եմ վերադառնալ Ուկրաինա: Առաջիկա օրերին կայցելեմ մի քանի եվրոպական երկրներ: Ես կմեկնեմ Կոպենհագեն, որտեղ կմասնակցեմ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահության նիստին և հանդիպումներ կունենամ եվրոպացի քաղաքական գործիչների հետ: Չի բացառվում, որ մեկնեմ Բրյուսել `հանդիպելու եվրագոտու խորհրդարանականների հետ», – ասել է Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի Newsone հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Սաակաշվիլիի խոսքերով, սեպտեմբերի 10-ին նա «Կրակովեց» անցակետում օրինականորեն և լեգալ կերպով կանցնի ուկրաինական սահմանը:
Միխեիլ Սահակաշվիլին նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստում է երեք սցենար նրա վերադարձի համար:
«Ուկրաինայի կառավարությունը պատրաստում է երեք սցենար: Նրանք թույլ չեն տա ինձ անցնել սահմանը, կվերցնեն իմ անձնագիրը և կուղարկեն Լեհաստան: Կամ նրանք կթույլատրեն անցնել սահմանը, հետո ինչ-ինչ պատճառներով կձերբակալեն և կհանձնեն Վրաստանին, կամ էլ խառնաշփոթ կկազմակերպեն: Կան սպառնալիքներ, բայց մենք չենք վախենում: Շատ մարդ է գալու», – հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլին:
Լուսինե Աստոյան