Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, պաշտոնական այցով այսօր կայցելի Հայաստան:
Այցը կտևի երկու օր: Վրաստանի ԱԳ նախարարին կդիմավորի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նախատեսված է հանդիպում Միխեիլ Ջանելիձեի ու Հայսատանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում, Միխեիլ Ջանելիձեն մարտի 25-ին կայցելի Հայոց ցեղասպանության զուհերի հուշահամալիր և ծաղկեպսակ կդնի:
Բանակցություններից հետո, մարտի 25-ին Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:
Էդիտա Բադասյան