Ապրիլի 23-ին, «ԶԼՄ-ներում ազգային փոքրամասնությունների ներառական և բազմակարծության լուսաբանման հզորացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ախալքալաքի երիտասարդության և տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև:
Հանդիպմանը մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի երիտասարդներ, ինչպես նաև տեղական և կենտրոնական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպել էր Վրաստանի Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը (TDI): Քննարկվել են երիտասարդներին հուզող հարցեր, ինչպիսիք են կրթությունը, վրացերենի ուսուցումը, ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրները, խտրականությունը, կենտրոնական լրատվամիջոցների կողմից ազգային փոքրամասնությունների խնդիրների լուսաբանումը, շրջանում լեզվական խոչընդոտն ու երիտասարդության խնդիրը։
«Նախագիծը կոչված էր միավորելու Ախալքալաքի երիտասարդության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Կենտրոնական և տեղական ԶԼՄ-ները որպեսզի ներսից ծանոթանան երիտասարդության խնդիրներին, Ախալքալաքում ապրող էթնիկ հայերի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում լուսաբանեն ավելի շատ թեմաներ Վրաստանի մնացած մասի համար, այն խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են, այն մասին, թե ապագայում նրանք որտեղ են տեսնում իրենց տեղը, ինչ մարտահրավերների են հանդիպում»,- ասում է ծրագրի ղեկավար Նինո Թեթրաուլին։
Ծրագրին աջակցում է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը: