Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 12:30-ից 18:30 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի շրջանի՝ Ջիգրաշեն, Փոքր Գոնդուրա, Նամզարա և Ղուլալիս գյուղերը կհոսանքազրկվեն:

Ինչպես նաև մեկ ժամով՝ 17:30-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիա չի լինի Ախալքալաքում:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: