Հանգստյան օրերին, Ախալքալաքում, Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, օդի ջերմաստիճանը կլինի +16-ից +22 աստիճան։
Հոկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, սպասվում է արևային, պարզ, առանց տեղումների եղանակ, տեղումների հավանականությունը 0%, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +18-ից +22 C, գիշերը՝ +0-ից +3 C, օդի խոնավությունը՝ 49%, քամի՝ 11 կմ/ժ։
Հոկտեմբերի 15-ին՝ կիրակի, սպասվում է արևային, մասամբ ամպամած, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը՝ +16-ից +18 C, գիշերը՝ +3C։ Տեղումների հավանականությունը 10%, օդի խոնավությունը՝ 49%, քամին՝ 14կմ/ժ։
Ախալքալաքում այժմ +7 աստիճան տաքություն է։