Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վեց մարդ, ովքեր կասկածվում են Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում մի շարք գողություններ կատարելու մեջ:
Հանցավոր խմբի անդամները կողոպտել են մթերային խանութը և վճարային տերմինալները:
Բացի այդ, հաստատվել է, որ չարագործները կողոպտել են “Վրաստան Բանկի” սպասարկման կենտրոնը, որը տեղակայված է Փոկա գյուղի Արդարադատության նախարարության Համայնքային կենտրոնի շենքում:
Ձերբակալվածների բնակարանների խուզարկման ընթացքում ոստիկանությունը առգրավել է գողացված առարկաները:
Բոլոր վեց մեղադրյալները ընդունում են իրենց մեղքը:
Փաստի հետ կապված հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (2-րդ և 3-րդ մասի) հիման վրա:
Նյութը արտատպված է «Վրաստան Օնլայն»-ից