ՊԱԾ հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները բերման են ենթարկել Գորիի մունիցիպալիտետի Մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության գլխավոր հաշվապահին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու փաստի առթիվ։ Տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը։

Ըստ ՊԱԾ-ի՝ հետքննությամբ պարզվել է, որ նշված անձն իր գործունեության ընթացքում տարբեր նպատակներով համակարգված կերպով փոխանցել է գործակալությանը պատկանող բյուջետային միջոցները՝ «TBC» և «Liberty Bank» բանկերում բացված իր անձնական բանկային հաշիվներին, այնուհետև դրանք օգտագործել՝ ինտերնետ-խաղատների խաղերի համար:

«Հաշվապահի կողմից յուրացված գումարի չափը, հետաքննության այս փուլում, կազմել է 143 985.13 լարի, սակայն հաշվապահական և բանկային փաստաթղթերի ինտենսիվ ուսումնասիրություն է տարվում, որի ավարտից հետո ակնկալվում է, որ յուրացված գումարի չափը կտրուկ կավելանա։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հետաքննություն է տարվում։ Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը»,- ասված է հաղորդագրությունում։