Հուլիսի 11-ի երեկոյան Վրաստանի Ներքին Գործերի Նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի Վաչիանի սպանությունը բացահայտել են: Ավելի ուշ, արդեն կեսգիշերին տեսանյութ հրապարակեց, որտեղ մեղադրյալը ցույց է տալիս, թե ինչպես է կատարել սպանությունը:
Ներքին Գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ձերբակալվածը խոստովանել է իր կատարած հանցագործությունը: Հետաքննություն իրականացվում է ծանրացնող հանգամանքներում կանխամտածված հանցագործություն կատարելու փաստի վերաբերյալ (Վրաստանի Քրեական օրենսգրքի, 109-րդ հոդվածի, 3-րդ կետի «Ա» – ենթակետ):