«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել է կազմակերպված հանցավոր խումբ, որը վնաս է հասցրել ընկերություններից մեկին՝ 136 000 լարի չափով», – ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Մամուկա Ճելիձեն:
«Քրեական ոստիկանության կենտրոնական բաժանմունքի և Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները` գործառնական-որոնողական գործողությունների արդյունքում և տրանսպորտային ընկերության հետ համագործակցելով ձերբակալել են կազմակերպված հանցախմբի վեց անդամների. Ռ.Ա. ծնված 1986 թ. , Գ.Խ. ծնված 1975թ, Ն.Չ. ծնված 1988 թ., Ի.Մ. ծնված 1992 թ, Գ.Մ. ծնված 1989 թ. և Դ.Ս. ծնված 1960 թ.:
Հետաքննության համաձայն, ձերբակալվածների կողմից «Metro Service +» ընկերությանը հասցված վնասը կազմել է 136 հազար լարի: Նրանց սպառնում է մինչև վեց տարի ազատազրկում:
Հանցավոր խումբը սկսել է գործել այս տարեսկզբին: Կեղծարարները անօրինական կերպով ներխուժել են ընկերության համակարգչային համակարգը և վիրտուալ կերպով գումարը արտացոլել «Մետրոմանի» քարտերի վրա: Այնուհետեւ որոշակի գումարի դիմաց նրանք քարտերը հանձնել են ժամանակավոր օգտագործման համար տարբեր անձանց, հիմնականում զբոսաշրջիկներին:
Դրա հետ մեկտեղ, հանցախմբի կազմակերպիչներն են եղել երկուսը, ովքեր ղեկավարել են ամբողջ գործընթացը և բաժանել գումարը: Նրանցից երկուսը զբաղվել են զբոսաշրջիկներին գրավմամբ դեպի Ռիղե-Նարիկղալային հարակից տարածք և նրանցից գումար վերցրել: Իսկ մյուս երկուսը վիրտուալ կերպով գումարն արտացոլել են քարտերի վրա՝ բջջային հեռախոսում բեռնած հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ:
Ամեն օր, օգտագործելով միայն մեկ ճանապարհորդական քարտ, կեղծարարները վաստակել են 200-ից 300 լարի գումար:
Մեղադրյալների անձնական խուզարկման և նրանց բնակարանների խուզարկության ընթացքում ոստիկանությունը «Մետրոմանի» քարտեր է առգրավել մեծ քանակությամբ անօրինական կերպով փոխանցված գումարով: Նաև բռնագրավվել է համակարգչային տեխնիկան, որի միջոցով քարտերի վրա վիրտուալ կերպով արտացոլվում էր գումարը:
Հետաքննությունն է իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 185, 284 և 286 հոդվածներով: Մասնավորապես, «կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խաբեությամբ գույքին վնաս պատճառել», «նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից համակարգչային համակարգի մուտք գործել՝ առանց թույլատվության» և «նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից համակարգչային տվյալների կամ համակարգչային համակարգի տիրացում»: