Գյուղերում և քաղաքում չորացած ծառերը հատելու համար տեղական բյուջեից հատկացվել է 16 949 լարի: Տենդերն արդեն հայտարարված է, փաստաթղթերի ընդունման գործընթացը կտևի է մինչեւ մայիսի 7-ը:
16 949 լարիի դիմաց, որը մունիցիպալիտետը հատկացրել է գյուղերում և քաղաքում չորացած ծառեր հատելու համար, պետք է հատվի 64 ծառ, որից 29-ը՝ քաղաքում և 35-ը՝ գյուղերում:
Էկոլոգիական վարչության Ախալքալաքի քաղաքապետարանի բնապահպանության ծառայության պետ Ռամազ Խուցիշվիլու խոսքերով, ծառերն ընտրվել են ըստ բնակիչների դիմումների:
Ծառերը քաղաքում կհատվեն հետևյալ փողոցներում.
Դարբինյանի փողոցում՝ 2 ծառ,
Ազատության փողոցում՝ 1,
Ռուսական դպրոցի մոտ՝ 1,
Ախալքալաքի մայրուղու վրա, քաղաքի մոտքի մոտ՝ 10,
Թումանյանի փողոցում՝ 1,
Մաշտոցի փողոցում (Թումանյանի անվան դպրոցի մոտ)՝ 9,
Ծերեթելի փողոցում՝ 1,
Աղամալյան փողոցում՝ 1,
Աղմաշենեբելի փողոցում՝ 1,
Դեմիրճյանի փողոցում՝ 1,
Նաբեռեժնի փողոցում՝ 1:
Ինչպես նաև հետևյալ գյուղերում.
Բուղաշեն գյուղում` 5 ծառ (22 կմ տարածքում),
Բարալեթ գյուղում՝ 13 ծառ (քաղաքից 22 կմ հեռավորության վրա),
Կարծախ գյուղում՝ 12 ծառ (քաղաքից 30 կմ հեռավորության վրա),
Խուլգումո գյուղում՝ 5 ծառ (քաղաքից 5 կմ հեռավորության վրա):