Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մեկնարկեց Ախալքալաքի մունիցիպալիտետի աշխատակից Հովհաննես Ամիրբեկյանի հիշատակին նվիրված մինի ֆուտբոլի հուշամրցաշարը։

1

Հուշամրցաշարին մասնակցում են սակրեբուլոյի, քաղաքապետարանի, սպորտ դպրոցի, SGJC գազ ընկերության, TBC, Credo և Georgian բանկի աշխատակիցները։

3

Հուշամրցաշարն անցկացվում է երկու փուլով: Այսօր սպորտ դպրոցի աշխատակիցները խաղում էին սակրեբուլոյի աշխատակիցների հետ, որտեղ էլ հաղթեց Սակրեբուլոյի թիմը, այնուհետև մրցում էին Credo բանկի և սերվիս կենտրոնի աշխատակիցները, խաղը ավարտվեց Credo-ի թիմի հաղթանակով, այնուհետև մրցում էին քաղաքապետարանի ու Georgia բանկի աշխատակիցները, որտեղ էլ պարտություն կրեց քաղաքապետարանի թիմը, վերջում խաղացին TBC բանկի աշխատակիցներն ու SGJC գազ ընկերության աշխատակիցները, խաղն ավարտվեց ի օգուտ TBC բանկի։

Երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 6-ին:

2

Հովհաննես Ամիրբեկյանն աշխատում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունում։ Նա մահացել է 2020 թվականին, կորոնավարակի պատճառով։