Ախալքալաքի մունիցիպալիտետի վրացական եկեղեցու հավատացյալները, Ախալքալաքի նախկին շրջանային հիվանդանոցի տարածքում, հանդիսավոր կերպով նշեցին Հիսուս Քրիստոսի Հարության տոնը ։
Ախալքալաքի ուղղափառ եկեղեցու հավատացյալներն ու հոգևոր առաջնորդները քրիստոնեության կարևորագույն տոնի՝ Զատիկի տոնակատարությունն սկսել են ապրիլի 15-ի երեկոյան, հաղորդության աղոթքներ են կարդացվել մինչև կեսգիշեր, իսկ հետո մատուցվել է Սուրբ Զատիկի Պատարագը։ Պատարագները մատուցել է Ջավախքի թեմի վարդապետ Ալեքսանդր Կասրաշվիլին։
2009 թվականից Ախալքալաքի ուղղափառ եկեղեցու հավատացյալները Զատիկը նշում են նախկին շրջանային հիվանդանոցի բաց տարածքում, քանի որ եկեղեցին շատ փոքր է, և մարդիկ, ովքեր տարբեր տեղերից գալիս են այս տոնին չեն տեղավորվում այնտեղ: Հին հիվանդանոցի տարածքում վրան են տեղադրում ու նշում տոնը։