Երկու, երեք օր է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը շաբաթօրյակ է անցկացնում քաղաքում, մաքրելով այն վայրերը, որտեղ տարիներով աղբ է կուտակվել: Սակայն մաքրելուց հետո, հենց երկրորդ օրը բնակիչները «վերադարձնում» են աղտոտվածությունը:

Մաքրվում են փողոցները, բազմահարկ շենքերի մուտքերն ու բակերը: Տարիներով կուտակված աղբը հեռացվել է տեխնիկայի օգնությամբ: Սպասարկման կենտրոնի աշխատակիցներն ավլել ու լվացել են փողոցներն ու բակերը:

zibil

Սպասարկման կենտրոնի աշխատակիցներից 2-3 ժամ է պահանջվել Աղմաշենեբելի առաջին նրբանցքը՝ երկու բարձրահարկերի բակը մաքրելու համար, որոնք վաղուց նման մաքրություն չէին տեսել: Բարձրահարկ շենքերի բնակիչներին ևս նույնքան ժամանակ էր հարկավոր, որպեսզի «վերադարձնեին» սովորական աղտոտվածությունը: Ապրիլի 30-ի առավոտյան աղբամանները լի էին աղբով: Արդյունքում տոպրակները հայտնվեցին աղբամանից դուրս և քամին նպաստեց, որ բնակիչները վերադառնան նախկին սովորական աղտոտվածությանը: