Այսօր՝ ապրիլի 12-ին, Վրաստանի բռնցքամարտի դպրոցականների առաջնությունում եզրափակիչում կմենամարտեն ախալքալաքցի երկու պատանի մարզիկներ։
Վրաստանի բռնցքամարտի դպրոցականների առաջնությունում Մառնեուլի քաղաքում մրցում են 2009 և 2010 թվականներին ծնված 13-ից 14 տարեկան տղաներ և աղջիկներ։ Այսօր եզրափակիչում կմենամարտեն Ախալքալաքի մարզահամալիրի երկու մարզիկներ:
Այսպիսով՝ Պետրոս Նահատակյանը եզրափակիչում կմենամարտի 60 կգ քաշային կարգում Քութաիսիից Դավիթ Կուբանիշվիլիի հետ, իսկ Գոռ Ղազարյանը՝ Սագարեջոից Դավիթ Պասիկաշվիլիի հետ՝ 63 կգ քաշային կարգում:
Եզրափակչում մրցում են 16 զույգ Վրաստանի տարբեր շրջաններից ու քաղաքներից։ Մրցույթը մեկնարկել է տեղական ժամանակով 13:00-ին։
Աշակերտ-բռնցքամարտիկների Վրաստանի 2023 թ.-ի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 7-ին:
Մրցումներն անցկացվում են Մառնեուլիի «Ադրբեջանական տուն» մարզահամալիրում։
Մրցույթը դիտել ցանկացողները կարող են անցնել հետևյալ >հղումով</a>։