Բաթումիում ընթանում է բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունը։ Ախալքալաքի մարզահամալիրի սաներն այսօր առաջին ելույթներն են ունեցել։ Արտյուշ Գոմցյանի և Արշակ Էլիզբարյանի մենամարտներն ավարտվել են մեր մարզիկների հաղթանակով։

Արտյուշը հաղթանակի համար մենամարտել է ռուսթավցի մարզիկի հետ, իսկ Արշակը՝ Թբիլիսիի ներկայացուցչի։

Բաթումիում՝ դեկտեմբերի 12-ից 17-ը, Մուրման Վախթանգաձեի անվան մարզահամալիրում անցկացվում է բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունը։ Ախալքալաքի մարզահամալիրից առաջնությանը մասնակցում է 8 մարզիկ։

Մեծահասակների խմբում են․ Գոռ Այվազյանը՝ 54 կգ քաշային կարգում, Արտյուշ Գոմցյանը՝ 60 կգ քաշային կարգում, Արշակ Էլիզբարյանը՝ 75 կգ քաշային կարգում և Արտյոմ Յորդանյանը՝ 86 կգ քաշային կարգում։

Երիտասարդների խմբում են․ Գրիշա Էլիզբարյանը՝ 48 կգ քաշային կարգում, Սերոբ Մանասյանը՝ 57 կգ քաշային կարգում, Ժիրայր Սահարյանը՝ 60 կգ քաշային կարգում և Սամվել Ղազարյանը՝ 80 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ երիտասարդները Եվրոպայի և աշխարհի առաջնության համար կպայքարեն, իսկ մեծահասակները չեմպիոն դառնալու դեպքում՝ օլիմպիական ուղեգրերի հետևից կգնան։ Ինչպես նաև կընդգրկվեն Վրաստանի ազգային հավաքականի կազմ։

Ազգային առաջնությանը մասնակցում են 2006-2007 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկներն ու 1983-2005 թվականներին ծնված բռնցքամարտիկները։

Մրցումներին մասնակցում են տարբեր քաղաքների թիմեր, բռնցքամարտիկները մրցում են սիրողական բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից հաստատված քաշային կարգերում։