Ինչ է կարելի և ինչ չի կարելի Ախալքալաքի աղջիկներին, և ինչու աղջիկներին և կանանց չի կարելի այցելել որոշ վայրեր օրվա որոշակի ժամերին:
Գենդերային հարցը Ախալքալաքում շատ ավելի բազմազան է, քան թվում է առաջին հայացքից: Տարբեր սահմանափակումներ աղջիկների, օրիորդների և կանանց համար ուժի մեջ են մտնում մեծացման հետ միասին: Եթե մանուկ ժամանակ աղջիկներին ասում են «Մի խաղա ատրճանակի կամ մեքենայի հետ՝ դա տղաների խաղալիք է», ապա հասունացման տարիքում սկսվում են այլ սահմանափակումներ, «չսիրահարվես», «ճիշտ» աղջիկները չեն հանդիպում տղաների հետ: Աղջիկը պետք է սպասի փեսային, առանց տանից դուրս գալու, ամուսնության պատրաստումը սկսվում է նույն տարիքից, երբ նրան ասում են «մի խաղա տղայական խաղեր»: Ահա այդ ժամանակվանից սկսում է աղջիկը սովորել եփել, ավլել, լվանալ ամանները, բարուրել տիկնիկին, ճիշտ փռել լվացքը և հակառակ չխոսել տղամարդուն: Այսպես են ստեղծվել սկզբունքները, որոնք թելադրում են վարքագիծը, նրանք դանդաղորեն, բայց ենթարկվում են որոշ փոփոխությունների:
«Լավ» ախալքալաքցի աղջիկը Արթուր Ադամյանի ըմբռնմամբ, պետք է լինի գեղեցիկ, խելացի, ավանդական:
«Ախալքալաքում շատ քիչ են աղջիկների համար ժամանցի վայրերը: Եթե աղջիկը ընդունելիի շրջանակներում գնում է այնպիսի վայրեր, ինչպիսիք են սրճարան կամ ռեստորան, ապա դա նորմալ է: Բայց եթե ամեն օր, և անցնում է թույլատրելի սահմանը, ապա …», – ասում է նա:
Կինը՝ տան տիրուհին է, ընտանիքի, տնային տնտեսության: Բայց ամուսինը կնոջ տերն է, այդպես է ընդունված Ջավախքում ընտանիքների մեծամասնության մոտ: Եվ որքան ավելի բարձր են լեռները, ավելի ավանդական և կոշտ են վերաբերմունքը կանանց նկատմամբ, որոնք, ի դեպ, քաշում են կյանքի բոլոր ճնշումները, դաստիարակում երեխաներին, գումարած ամեն ինչին կնոջ նուրբ ուսերին դրված է կարտոֆիլի մշակումը և անասունները պահելը, և բոլոր այլ մտահոգությունները: Սակայն կինը ստիպված է լինում անել ամեն ինչ, քանի որ ամուսինը օտար երկրյա աշխատանքի է մեկնում:
Գենդերային հավասարության թեման Ախալքալաքի հասարակության տաբուացված թեմաներից մեկն է: Եվս մեկ անգամ դա հաստատեց երիտասարդների չստացված հարցումը: Մենք փորձել ենք հարցազրույց վերցնել փողոցում տարբեր սեռի ներկայացուցիչներից, սակայն ոչ մեկը ոչ մյուսը չհամաձայնեցին պատասխանել: Որոշ աղջիկներ տեսախցիկը հեռվից տեսնելուն պես, պարզապես անցնում էին փողոցը: Ոմանք անցնում էին, նույնիսկ առանց հարցը լսելու:
Եզակիները, ում ստացվեց խոսեցնել, խնդրեցին չհրապարակել իրենց անունները:
«Յուրաքանչյուր ոք պետք է ապրի իր կյանքով, բայց մեզ մոտ դա այդպես չէ: Դա ամենուր այդպես է, որտեղ փոքր է հասարակությունը: Չնայած նախորդ տարիների համեմատ, փոփոխություններ արդեն մեզ մոտ էլ կան: Կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ պետք է ապրես քեզ համար, բայց նրանք շատ քիչ են: Հիմնականում ապրում են ավանդույթներով, որպեսզի նրանց մասին վատ չմտածեն կամ չխոսեն: Եթե սիրում ես մեկին, պետք է թաքցնես, բայց ինչու է ամոթ սիրելը և ինչու է պետք թաքցնել, ես չեմ հասկանում: Բոլորն էլ գիտեն, այդ հարաբերությունների մասին, սակայն ոչ ոք չի խոսում նրանց մասին բացեիբաց”, – ասում է հարցվածներից մեկը:
Տղան, ով լսեց մեր հարցը մինչև վերջ, սակայն ըստ երևույթին, լուրջ չընդունեց այդ թեման, քմծիծաղոտ դեմքի արտահայտությամբ ասաց. «Գլխավորը՝ աղջիկը լինի բարոյական»:
Տղաներից և տղամարդկանցից նույնպես կան որոշակի ակնկալիքներ, որոնք հարցված աղջիկների կարծիքով չեն համապատասխանում տղամարդու ընթացիկ պատկերին:
«Վերջին տարիներին, շատերն են գնում կազինո և գրազախաղերի: Չեն ուզում աշխատել: Ում բախտը որ բերել է հայրը գումար ունի, ոչնչով չեն զբաղվում, պարապ են: Հետամնաց …», – ասում է մյուս աղջիկը:
Հասարակությունը զարգացման հետ միասին անընդհատ ենթարկվում է փոփոխությունների, որքան փակ և փոքր է համայնքը, այնքան երկար և դժվարությամբ է այն փոխվում: Ինչպես երևվում է մեր կողմից կատարված հարցումից, բոլորը կողմ են, որ յուրաքանչյուր մարդ ապրի իր կյանքով, սակայն բոլորը ընդունում են, որ այդպես դեռ ընդունված չէ:
Քրիստինե Մարաբյան