Երկու օրվա ընթացքում՝ օգոստոսի 4-5-ը, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը հայտնաբերել է կորոնավիրուսային վարակի 4 դեպք։
Հանրային առողջապահության կենտրոնում օգոստոսի 4-ին և 5-ին անցկացված 17 արագ թեստից 4-ը դրական պատասխան է տվել։ Խոսպիո գյուղի բնակիչների մոտ գրանցվել է 3 դեպք: Մեկ դեպքը ԲԹԿ երկաթուղային կայարանի աշխատակցի վարակումն է: Կայանի աշխատակիցները թեստը կհանձնեն երկուշաբթի օրը։
Վարակվածներն իրենց լավ են զգում և բուժվում են տանը։ Գործող հանձնարարականների համաձայն՝ վարակվածը մեկուսացվում է 5 օր, 6-րդ օրը երկրորդ թեստն է անցնում (անվճար) և եթե վիրուսը չհաստատվի, կարող է դուրս գալ մեկուսացումից, բայց ևս 5 օր պետք է դիմակ կրի։
Վաղը Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների բոլոր աշխատակիցները թեստեր կհանձնեն՝ երկուշաբթի օրվանից աշխատանքի անցնելու համար։ Մունիցիպալիտետի մանկապարտեզները, բացառությամբ թիվ 2-ի, հուլիսի 2-ից անցել են արձակուրդի։
Հանրային առողջապահության կենտրոնն Ախալքալաքում համաճարակաբանական իրավիճակը գնահատում է որպես հանդարտ։