Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի ոչ բոլոր դպրոցներում, բայց կներդրվի երկլեզու կրթությունը։ Երկլեզու կրթությունն առաջին անգամ փորձարկվել է Ախալքալաքի թիվ 5 դպրոցում։ Հոկտեմբերի 1-ից շրջանի մի շարք դպրոցներում կմեկնարկի երկլեզու ուսուցումը:
Վրաստանի ոչ վրացալեզու բնակչությամբ խիտ բնակեցված բոլոր շրջաններում պետական լեզվի դասավանդումն այսուհետ կիրականացվի երկլեզու մոդելով, ինչը կօգնի բարելավել պետական լեզվի ուսուցման գործընթացը հանրակրթական հաստատություններում։
Ախալքալաքի թիվ 5 դպրոցում երկլեզու կրթությունը կսկսվի այս ուսումնական տարվանից, քանի որ իրենք արդեն ծանոթ են նախագծին։ Թիվ 5 դպրոցում երկլեզու կրթությունը գնահատում են դրական, ասելով, որ նախագիծը դեռ նոր է։
Արդյո՞ք այս տարի, 5-րդ և 6-րդ դասարանները կներառվեն երկլեզու կրթության ծրագրում, դպրոցների տնօրենները դեռևս տեղեկացված չեն։
Երկլեզու ուսուցում կիրականացվի նաև Դիլիսկայի թիվ 1 դպրոցում։ Այս դպրոցում, դեռ տեղյակ չեն, թե ո՞վքեր են դասավանդելու, բայց գիտեն, որ ուսուցիչներն անցել են առցանց վերապատրաստում և հոկտեմբերի 1-ից կլինեն դպրոցում։
Բարալեթի թիվ 1 դպրոցը ևս ներառված է երկլեզու կրթության ծրագրում, բայց այս դպրոցից ուսուցիչներ չեն վերապատրստվել։ Իսկ Կոթելիա գյուղի հանրային դպրոցի բնություն և արվեստ առարկաների մասնագետը վերպտրաստվել է։ Ես և հասարակությունը, ինչպես նաև մաթեմատիկա առարկայից մասնագետներ դեռ չունեն։ Կոթելիայի դպրոցում նույնպես երկլեզու ուսուցումը կսկսեն հոկտեմբերից։
Չամդուրայի հանրային դպրոցում արդեն ստացել են համապատասխան դասագրքեր, բուկլտեներ նախատեսված երկլեզու կրթության համար։ Սակայն նրանք կոնկրետ տեղեկություն չունեն, թե կոնկրետ երբ կսկսեն երկլեզու կրթությամբ ուսուցումը։
Բուռնաշեթ գյուղի հանրային դպրոցում երկլեզու կրթությունը ներառված չէ, քանի որ դպրոցում 3-րդ և 4-րդ դասարաններ չունեն։ Հատկանշական է, որ փոքր գյուղերի դպրոցները ևս չեն ներառվել երկլեզու կրթության նախագծում։
Նշենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է «Ազգային փոքրամասնությունների նախադպրոցական և դպրոցական հաստատություններում պետական չափորոշիչների ներդրում» ծրագիրը, որի նպատակն է նախադպրոցական հաստատություններում և ազգային փոքրամասնությունների դպրոցներում պետական չափորոշիչների ներդրումը՝ օգտագործելով երկլեզու կրթության մոտեցումը։
Արդեն տարրական մակարդակում՝ 2-րդ և 4-րդ դասարաններում երկլեզու ուսուցում է իրականացվում հետևյալ առարկաներից՝ արվեստ (II-IV դասարաններ), ես և հասարակությունը և բնագիտությունը (III-IV դասարաններ)։ Նախատեսվում է նաև մաթեմատիկա (II-IV դասարաններ) և Իմ Վրաստանը (V-VI դասարաններ) դասավանդել երկլեզու մեթոդով։ Երկլեզու առարկաներից մշակված ռեսուրսները (ուսուցիչների, աշակերտների համար) երկլեզու են՝ վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն:
Նախագիծը ներառված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության 2022-2032 թվականների ռազմավարական ծրագրում։
Սույն ծրագրով այժմ աշխատում է 110 օգնական ուսուցիչ։ Նրանցից ոմանք արդեն ընդգրկված են կանոնավոր առարկայական մարզչական/թրեյնինգներում, իսկ մյուս մասն առարկայական վերապատրաստում է անցնում և հոկտեմբերից կներգրավվի կանոնավոր մարզչական աշխատանքներում։
Նածագծի նպատակն է այս կերպ զինել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ նախադպրոցական հաստատությունների երեխաներին և դպրոցի աշակերտներին ժամանակակից հասարակական կյանքում լիարժեք ինտեգրման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Սեպտեմբերից Ախալքալաքի շրջանի դպրոցերում կներմուծվի երկլեզու կրթություն