Վրաստանի ազգային մրցակցության գործակալությունը սկսել է հետաքննել արագ սննդի շուկայում գործող ընկերությունների միջև ծագած վեճը՝ «Ծերեթելի Մեքսիկուրի» ՍՊԸ-ի բողոքի հիման վրա։ Ինչպես նշվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ, խոսքը վերաբերում է երկու ընկերությունների կողմից անբարեխիղճ մրցակցության ենթադրյալ խախտմանը։

Ազգային մրցակցության գործակալությունը ներկայումս հետաքննում է հինգ գործ՝ համաձայնեցված գործողությունների, գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և վարչական մարմնի կողմից մրցակցության սահմանափակման ենթադրյալ դեպքեր՝ ավտոմեքենաների վառելիքի, ծխախոտի, ծովային տրանսպորտի, առցանց տոմսերի վաճառքի և վերահսկողության ոլորտներում։ 2023 թվականին գերատեսչությունն ավարտել է մեկ հետաքննություն և պարզել վարչական մարմնի կողմից մրցակցության սահմանափակման փաստը: