Մարտի 1-ին, հայտնի կինոգործիչ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակի տոնակատարության ժամանակ, Թբիլիսիի բարեկամության տանը տեղի ունեցավ Խոսե Մաջիներիի «Սերգո Փարաջանով – գեղեցկության մաեստրո» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

parajanov1

Հանրահայտ թբիլիսահայ հանճար Սերգո Փարաջանովի մասին՝ նրա մահից հետո, աշխարհի տարբեր երկրներում նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմ, անցկացվել նրա աշխատանքների շուրջ 60 ցուցահանդես: Այդ աշխատանքների թվում է հայտնվել նաև ռեժիսոր Խոսե Մաջիներիի «Սերգո Փարաջանով – գեղեցկության մաեստրո» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է հատուկ Փարաջանովի 95-ամյակի առթիվ:

«Սերգո Պարադանով – գեղեցկության մաեստրո» վավերագրական ֆիլմում խոսվում է մաեստրոյի ստեղծագործական կյանքի, նրա արժանիքների և ընկերների հետ անցկացրած տարիների մասին: Ֆիլմում Փարաջանովի հետ ունեցած հիշողություններով կիսվում են նաև նրա ընկերները:

11

«Վրաստանում շարունակվում է նրա ծննդյան տոնի առթիվ տոնակատարությունները և դա շատ լավ է: Որքան շատ խոսենք գեղեցկության մասին, գեղեցիկը կլինի արտացոլված մեր մեջ, և մենք ավելի գեղեցիկ կդառնանք, մեզ շրջապատող աշխարհն էլ կդառնա ավելի գեղեցիկ», – ասում է ռեժիսոր և օպերատոր Խոսե Մաջիներին:

Փարաջանովի հանճարեղությունը միավորում է երեք երկներ՝ Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան:

Ռիմա Մառանգոզյան