Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ախալքալաքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքների համար։
Մրցույթը հայտարարվել է մարտի 28-ին, իսկ առաջարկների ընդունումն ավարտվում է ապրիլի 18-ին։ Աճուրդի սկզբնական գինը 300 000 լարի է:
Աշխատանքները պետք է կատարվեն պատվիրատուի տեխնիկական բնութագրերի համաձայն: Ստույգ տվյալները կորոշվեն բնակլիմայական պայմանների բարելավումից (ամբողջական ձնհալից հետո)։ Աշխատանքները ներառում են վնասված ասֆալտային ծածկի հեռացում, աղբի հեռացում, խծապակարի (մակերևութային շերտի) կտրում և բիտումի լցում, կողքերում 0,6 կգ/մ² հեղուկ բիտումի պատում: Այնուհետև ծածկի վերին շերտի ասֆալտապատում:
Ախալքալաքում ձյունը հալվել է, դրա հետ մեկտեղ հալվել է և ասֆալտը, գրեթե բոլոր փողոցներում հայտնվել են մեծ ու դժվարանցանելի փոսեր։ Նման իրավիճակ է տիրում գրեթե ամեն տարի։ Հայտնի չէ՝ փոսերի պատճառը ճանապարհների չափից դուրս՞ ծանրաբեռնվածությունն է, թե անորակ իրականացված վերականգնողական աշխատանքները: