Սամսոն Հովհաննիսյանը Ախալքալաքի այն 4 վետերաններից մեկն է, ով նշում է ֆաշիզմի դեմ Հաղթանակի 75-ամյակը: 106 տարեկան հասակում նա միասնության, Աստծո նկատմամբ սիրո կոչ է անում: Ամեն տարին նա պարգև է համարում կյանքի և ամեն ինչի նկատմամբ ուժգին սիրո:
Սամսոն Վարդանովիչը երեք որդի ունի: Ավագ որդին և նրա ընտանիքն ապրում է Ռուսաստանում, միջնեկը ապրում է իր կողքին գտնվող տանը: Կրտսեր որդին ապրում էր Ամերիկայում, բայց այժմ նա կենդանի չէ: Սամսոն Վարդանովիչի համար ընտանիքը միշտ առաջին տեղում է եղել: Նա շատ էր սիրում իր կնոջը՝ Փառանձեմին, և դեռ խոսում է նրա մասին սիրով ու քնքշանքով:
Սամսոն Հովհաննիսյանը ծնվել է 1914 թ.-ի սեպտեմբերին, Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում: Կրթությամբ պատմաբան է, մասնակցել է Ֆինլանդիայի և ԽՍՀՄ-ի միջև պատերազմներին, ապա նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին: Խիզախության և արիության համար նա ստացել է տարբեր մրցանակներ և մեդալներ: Խորհրդային ռեժիմի ժամանակ զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ:
Երբ խոսում ենք Սամսոնի պապի հետ կյանքի մասին, նա հաճախ երկար ժամանակ կանգ է առնում պատերազմի թեմայի վրա: Չնայած պատերազմական տարիները գրավել են նրա կյանքի միայն մի փոքր մասը, սակայն դրա մասին հուշերը գրավում են վետերանի հիշողության մեծ մասը: