Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի «Ջավախեթի» նոր պարային համույթը հայտարարում է քասթինգ՝ 2022 թվականի հունվարի 20-ից մինչև 30-ը։
Համույթն ընդունելու է 16 տարեկանից բարձր պարողների-դերասանների՝ պրոֆեսիոնալ կամ սիրողական մակարդակով պարային փորձով։ Համույթի պարացանկը կներառի աշխարհի տարբեր ժողովուրդների պարեր, այդ թվում՝ վրացական, հայկական, հունական, ուկրաինական, ռուսական, մոլդովական, լեհական…
Պարերը կդասավանդվեն անվճար։
«Մեր շրջանում խնդիրն այն է, որ պրոֆեսիոնալ պարողները քիչ են։ Կփնտրենք։ Կան մի քանի պարողներ, ովքեր պարով են զբաղվել, բայց աշխատում են այլ բնագավառում: Քասթինգից հետո նախ փորձեր կանենք, հետո կուսումնասիրենք այլ ազգերի պարերի տարրեր։ Դրա կարիքը կա, քանի որ Ջավախքում բազում ազգություններ են ապրում»,- ասում է գաղափարի նախաձեռնող, «Մուրջի» համույթի ղեկավար Գիորգի Մետրևելին։
Ցանկացողները կարող են զանգահարել 598 27 73 53 հեռախոսահամարով: