Ախալքալաքի որոշ ավարտված ենթակառուցվածքային նախագծեր քննադատության են արժանացել ինչպես բնակիչների, այնպես էլ Պետական աուդիտի ծառայության կողմից: Շինարարները մեղադրում են նախագծողներին, որ նրանք նախագծում չեն նախատեսել բոլոր մանրամասներն, իսկ նախագծողները մեղադրում են շինարարներին, այն բանում, որ նրանք շեղվել են նախագծից:
Ենթակառուցվածքային աշխատանքներն անցկացնելու համար քաղաքապետարանը սկզբից հայտարարում է տենդեր-մրցույթ նախագծի և հաշվարկների կազմման համար: Հետո, երբ նախագիծը պատրաստ է, հայտարարում են աշխատանքների իրականացման տենդեր:
2016 թ.-ին ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 8 ընկերություն ու անհատներ: Այս ցուցակում, ինչպես Թբիլիսիի ընկերություններն ու անհատներն են, այնպես էլ տեղացիները: Մասնավորապես՝ «Մագի» -1, «ВНВ և ընկերություն», «Նաիսի»-2009, «Իրեմի», «Վեգա», Գիորգի Կոբալաձե, իսկ տեղացիներից՝ Գևորգ Գալիվոնջյանը, Ռաֆայել Ռաիսյանը և Մհեր Հարությունյանը:
2017 թ.Ենթակառուցվածքային աշխատանքների նախագծերը կատարվել են երեք ընկերությունների կողմից՝ «Նաիսի», «ВНВ և ընկերություն» և «Իրեմի»: Նրանք հիմնականում կազմել են ճանապարհների ասֆալտապատման նախագծերը: Իսկ մյուս ենթակառուցվածքային աշխատանքների նախագծերը կազմել են Գևորգ Գալիվոնջյանը (8 տենդեր) և Ռաֆայել Ռաիսյանը (1 տենդեր):
«Խաս Բախչա»
Կենտրոնական «Խաս Բախչա» զբոսայգին վերականգնվել է 2015 թվականին: Զբոսայգու բարեկարգման նախագիծը կազմել է Մհեր Հարությունյանը, չնայած նա տենդերը հաղթել է այլ անունով:
Հարկ է նշել, որ Ախալքալաքի բնակիչները գոհ չեն կենտրոնական զբոսայգու կանաչ հատվածի կրճատումից և քարե հատվածի մեծացումից: Բարեկարգումն իրականացրել է «Վեմ» ընկերությունը, հաղթելով տենդերը 115 500 լարիով: Լրագրողներների ու բնակչության հարցերին շինարարական ընկերությունը պատասխանել է, որ իրենք արել են այնպես, ինչպես նախատեսված է եղել նախագծով: Կատարված աշխատանքի թերությունների մասին հարցերին, այն ժամանակ, մեզ քաղաքապետարանում բացատրեցին, որ ընկերությունը աշխատանքները կատարել է ըստ տենդեր-մրցույթի, ու արել նույնիսկ ավելին:
Նախագծի հեղինակ Մհեր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագծով նախատեսված է եղել բավականին շատ կանաչապատում:
«Քարե հրապարակների շուրջ նախատեսված էին կանաչ զոնաներ, արահետներ: Այս հրապարակները նախատեսված են նրա համար, որ մարդիկ կարողանան նստել, իսկ իրենց շուրջն ըստ նախագծի Բաթումիից պետք է բերվեր թփեր և տնկել այնտեղ, ինչը չի արվել: Նախատեսված էր նաև շախմատային ֆիգուրներ բերել, որը նույնպես չի արվել », – ասաց Մհեր Հարությունյանը:
Քաղաքապետարանում մեզ ասացին, որ «Խաս Բախչա» զբոսայգու նախագիծը շատ էր դուր եկել Նահանգապետարանի համապատասխան մասնագետին և նրանք դրանից հետո չկարողացան դա չընդունել:
Մանկապարտեզ №3
2016 թվականին №3 մանկապարտեզում կատարվել է վերանորոգում: Այս տարի, երբ նոր խմբերը սկսեցին աշխատել վերանորոգված սենյակներում պարցվեց, որ սենյակում չկա հատակապատաճեղքափայտ (плинтус), իսկ դռներն առանց ապակու են: Մանկապարտեզը վերանորոգել է «Ինտեր» ընկերությունը: Ընկերությունից ասացին, որ նախագծում հատակապատաճեղքափայտներ հախատեսված չեն եղել, իսկ դռները նրանք չեն տեղադրել:
Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների նախագիծը կազմել է Բեժան Բերիձեն: Նա մեզ հետ զրույցում ասաց.
«Այնտեղ կար մանրահատակ և հատակապատաճեղքափայտ: Ես նախատեսել էի միայն հղկում, միգուցե հետո են հանել հատակապատաճեղքափայտերը և դեն նետել: Ինչ վերաբերում է դռներին, նախագծում ես գրել եմ փայտյա դռներ, ու այնտեղ չի գրվում ապակիով, թե առանց ապակու», – ասաց Բեժան Բերիձեն:
Բացի դրանից, Բեժան Բերիձեի խոսքերով, եթե նույնիսկ հիմա չկա էլ հատակապատաճեղքափայտ, ապա նախագծով անկանխատեսելի ծախսերի համար նախատեսված է 3% : Դրանով հնարավոր է անել հատակապատաճեղքափայտը:
Սպորտհրապարակ
2017 թ.-ի վերջին վերականգնվել է №3 մանկապարտեզի մոտ գտնվող սպորտհրապարակը: 5 ամիս անց, երեխաների խաղալու ընթացքում սպորտհրապարակը փլվել է: Շինարարները պնդում են, որ իրենք հարթակի աշխատանքները կատարել են նախագծի համաձայն: Քանդվելուց հետո շինարարն այն ուղղել է լրացուցիչ վերանորոգումով, բայց նա փլուզվել է երկրորդ անգամ՝ դաշտի մյուս հատվածում:
Նախագծող Գևորգ Գալիվոնջյանը պատասխանեց հետևյալը.
«Նրանք փոխել են կոյուղու համակարգը, և դա է եղել պատճառը, որ հիմքը փլվել է: Միշտ ասում են մեղավորը նախագծողն է: Ես ապրում եմ այս քաղաքում, շատ լավ գիտեմ, որ այդ վայրում եղել է ինկուբատոր: Երբ շինությունը կառուցվում է ճահճային տեղում, ապա ես միշտ այդ տեղերում նախատեսում եմ երկաթբետոնե կոնստրուկցիաներ », – ասաց Գևորգ Գալիվոնջյանը:
Ասֆալտ
Բնակչության կողմից կան շատ բողոքներ նաև փողոցների սխալ ասֆալտապատման պատճառով: Նրանք բողոքում են, որ փողոցներում թեքումները հաշվի չի առնվում, իսկ անձրևներից հետո հնարավոր չէ քայլել փողոցներով, ջուրը ծածկում է ճանապարհը, ու որոշ դեպքերում այն լցվում է մարդկանց տները:
Մենք զանգեցինք «Նաիսի» ընկերություն, որը կազմել էր Ախալքալաքի մի քանի փողոցների ասֆալտապատման նախագիծը:
«Մենք թեքումներ նախագծում նախատեսել ենք, իսկ հետո ինչպես են շինարարները կառուցում են, ես չգիտեմ: Բանն այն է, որ Ախալքալաքում կոյուղագիծ չկա, և ջուրը հավաքվում է: Սա Ախալքալաքի խնդիրն է: Եթե ինձ հարցնեն, նախ պետք է կառուցել կոլեկտորը, հետո փողոցներն ասֆալտապատել », – մեզ հեռախոսով պատասխանեցին «Նաիսի» ընկերությունից:
Բայց և այնպես, ինչու
«Երբ շինարարը սկսում է աշխատանքը, այդ ժամանակ բացահայտվում են թերությունները, ինչպես չընդունել նախագծողի աշխատանքը: Իդեալական նախագծեր չկան, և ոչ ոք իդեալական չէ, չսխալվելու համար», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը նախագծերի վերաբերյալ ասաց, որ բոլոր նախագծերը կատարվում են իրենց պատվերով:
«Եվ մենք ընդունում ենք նրանց, եթե նախագիծը սխալ է, դա ավելի շատ մեր մեղքն է, քան նախագծողինը: Ես իմ աշխատանքում նման բան չեմ տեսել », – ասաց Յուրիկ Ունանյանը:
Պետական աուդիտի ծառայությունը հրապարակել է վերջին տարիների խախտումների վերաբերյալ զեկույց ու ուղղումների վերաբերյալ առաջարկություններ է տվել: Տեսնենք, թե որքանով ներկայումս դա կօգնի խուսափել սխալներից:
Շուշան Շիրինյան