Օրերս Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկները Հայաստանում մասնակցել են Գյումրի քաղաքի բռնցքամարտի բաց առաջնությանը նվիրված պատերազմի զոհերի հիշատակին: Առաջնությունից Ախալքալաքի մարզիկները վերադարձել են մեդալներով:

Ախալքալաքի մարզահամալիրի սաներից վեցը պատվավոր հորիզոնականներ են զբաղեցրել:

Մասնավորապես՝

  • Արթուր Առաքելյանն զբաղեցրել է պատվավոր առաջին տեղ, մարզիչ Վենետիկ Ղազարյանի գլխավորությամբ,
  • Վենետիկ Զանդարյանը՝ երկրորդ տեղ, մարզիչ Արթուր Էլիզբարյանի գլխավորությամբ,
  • Էդուրադ Համազարյանը՝ երկրորդ տեղ, մարզիչ Գագիկ Էլիզբարյանի գլխավորությամբ,
  • Գրիշա Էլիզբարյանը՝ երրորդ տեղ, մարզիչ Աղասի Էլիզբարյանի գլխավորությամբ,
  • Արթուր Մովսիսյանը՝ երրորդ տեղ, մարզիչ Վենետիկ Ղազարյանի գլխավորությամբ,
  • Վլադիմիր Մանվելյանը՝ երրորդ տեղ, մարզիչ Արթուր Էլիզբարյանի գլխավորությամբ:

Գյումրի քաղաքի բռնցքամարտի բաց առաջնությանը մասնակցել են մարզիկներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից: