Երեկ, Ախալքալաքի մարզադպրոցում տեղի ունեցավ սեղանի թենիսի մունիցիպալ առաջնությունը, որին մասնակցելու համար գրանցվել էր 83 հոգի։ Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերից։

Առաջնությանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, ինչպես նաև սույն ծառայության աշխատակիցներ և քաղաքի բնակիչներ, ովքեր եկել էին խաղերը դիտելու։

tenis2

Գրանցված 83-ից մեկն աղջիկ էր՝ Պտնա գյուղից։ Առաջնությունում տարիքային սահմանափակումներ չկային:

tenis4

Նշենք, որ մունիցիպալիտետի ոչ մի գյուղում պաշտոնապես թենիսի պրոֆեսիոնալ խմբակ չկա, սակայն որոշ գյուղերում կան այս մարզաձեւով սիրողական զբաղվող խմբակներ։

«Գյուղերին տվել ենք թենիսի սեղաններ և պարագաներ, իրենք իրենցով այնտեղ մարզվում են, Արագվա գյուղում կա մարզիչ, բայց դա ոչ պաշտոնապես է, այնտեղ մարզվում են մարզչի հետ»,- ասում է Վալերի Ստելմաշովը։

tenis3

«Նման թվով մասնակիցներ երբեք չէինք ունեցել, ինչ վերաբերում է մրցանակներին, ապա նույնպես նման քանակի ու որակի մրցանակներ նույնպես չէին եղել, նախատեսել էինք բավականին շատ հետաքրքիր, արժեքավոր նվերներ: Մենք մրցույթը հետաձգել էինք եղանակային պայմանների պատճառով»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը:

Առաջին և երկրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Արտյուշ Միրոյանն ու Արտաշ Հակոբյանը Արագվա գյուղից։ Երրորդ տեղը զբաղեցրեց ախալքալաքցի Արտյոմ Ղազարյանը։

Բոլոր հաղթողները ստացան վկայականներ և նվերներ, թենիսի ռակետկաներ և պայուսակներ: Պտենա գյուղից Մարի Խոզրովանիձեն միակ աղջիկն էր, որն արժանացավ հատուկ մրցանակի, նա նույնպես ստացավ թենիսի ռակետկա և պայուսակ։