Երրորդ և ավելի նորածին երեխանները ավելի շատ օգնություն կստանան, համեմատած անցած տարիների հետ:
Ախալքալաքի քաղաքապետարանի ներքո գործող Սոցիալական ծառայության Առողջապահության ծրագիրը փոփոխվել է, արդյունքում մի շարք նոր կետեր են ավելացել: Փոփոխության է ենթարկվել նաև նորածիններին տրվող միանվագ օգնության գումարի չափը:
Առաջին և երկրորդ երեխային տրվող գումարը չի փոփոխվել, նրանք նախկինի նման կստանան 250-ական լարի: Երրորդ երեխային տրվող գումարը դարձել է 350 լարի, իսկ չորրորդ երեխայինը՝ 500 լարի, իսկ յուրաքանչյուր հաջորդին տրվում է 300-ով ավելի: Այսինքն՝ եթե 5-րդ երեխան է, ապա կստանա 800 լարի և այդպես շարունակ:
2018 թվականին 640 նորածին միանվագ նպաստ է ստացել քաղաքապետարանից, որը տեղական բյուջեին արժեցել է 160 000 լարի:
2013 թվականից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի քաղաքապետարանը 861 600 լարի է հատկացրել շուրջ 3 697 նորածին երեխայի համար:
Աղունիկ Այվազյան