Այսօր՝ մարտի 30-ին, Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոյի լիագումար նիստում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության նախագահ Հակոբ Չախմախչյանը լքել է զբաղեցրած պաշտոնը, նոր նախագահ է նշանակվել պատգամավոր Գիա Մելիքիձեն։
Հակոբ Չախմախչյան, Գիա Մելիքիձե
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները շնորհավորել են նորանշանակ նախագահին։ Նախկին նախագահ Հակոբ Չախմախչյանը, մասնագիտությամբ բժիշկ է: Jnews-ին տված հարցազրույցում նա որպես պաշտոնաթողության պատճառ նշեց հիվանդանոցում իր խիստ ծանրաբեռնված գրաֆիկը և մասնագիտական աճի հեռանկարները։ Ինչպես պարզաբանեց ախտաբանը, ինքը հաճախ է վերապատրաստման նպատակներով մեկնում մայրաքաղաք։
«Վերջին շրջանում հատկապես զգում եմ, որ չեմ հասցնուն: Պացիենտները շատ են, բայց առավոտյան ժամը 9-ին պետք է այստեղ լինեմ: Մեկ ամսով ռեզիդենտուրաի հանար էի մեկնել, հիմա կրկին գնալու եմ 4 ամսով, իհարկե, ոչ Վրաստանի սահմաններից դուրս, կլինեմ Թբիլիսիում՝ նեյրոսոնոգրաֆիայի կուրսեր անցնելու նպատակով, ինչը նշանակում է, որ դրանից հետո այս ոլորտում ևս հիվանդների թիվը կավելանա: Ես կրկին մնում եմ «Վրացական երազանքի» պատգամավոր, կլինեմ էլի ակտիվ պատգամավոր, սակայն լքում եմ խմբակցության նախագահի պաշտոնը։ Լինելով այս պաշտոնում՝ պետք է ակտիվ լինես, ցավոք, ես այլևս չեմ հասցնում այդ ամենը, ուստի որոշեցի թողնել նախագահի պաշտոնը, բայց մնում եմ հանձնաժողովներում, կուսակցությունում, թիմում»,- ասում է Հակոբը։ Չախմախչյանը:
Գիա Մելիքիձեն Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր է ընտրվել 2021 թվականին՝ «Վրացական երազանքի» համամասնական ընտրացուցակներով, նա Բարալեթ գյուղից է։
Նշենք, որ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցությունն ունի 7 տեղակալ և 29 անդամ։