Ներքին գործերի նախարարության, 2020 թվականի, երկրորդ եռամսյակի վիճակագրության համաձայն՝ ամբողջ երկրում ընդամենը 11 վարորդի վարորդական իրավունքի 100 միավորն է սպառվել: Հատկանշական է, որ այդ թվում՝ Սամցխե-Ջավախքից վարորդ չկա։

Վրաստանի մունիցիպալիտետների շրջանում, երկուական վարորդով առաջատարը՝ Թբիլիսին, Կախեթին, Սամեգրելո-Զեմո Սվանեթին է, որոնց հաջորդում է Աջարիան, Գուրիան և Քվեմո Քարթլին, այս շրջաններում ընդամենը մեկական վարորդ է կորցրել 100 միավորը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների օրենսգրքում վիդեո-տուգանքների կիրառման նոր կանոն: «Խելացի տեսախցիկները» տուգանում են կանոն խախտում կատարող վարորդներին, այդ թվում՝ լուսացույցի կարմիր լույսի տակով անցնելիս, հոծ գիծ հատելիս, արագություն գերացանցելիս և այլ խախտումների պարագայում։