JNEWS-ի փոքրիկ հետազոտությունից պարզ է դառնում, որ սեպտեմբերի 8-ի դրությամբ, Ախալքալաքի շրջանի 63 դպրոցում դասավանդող 1 283 ուսուցչից, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է միայն 484 ուսուցիչ, որը կազմում է ուսուցիչների 37,72%-ը: Ախալքալաքի 63 դպրոցից, ընդամենը 2-ում են բոլոր ուսուցիչները պատվաստվել, իսկ 4 դպրոցում՝ ոչ ոք չի պատվաստվել:
Օրերս Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն հայտարարել էր, եթե երկրում համաճարակային իրավիճակը բարելավվի, և վարակման ցուցանիշը շրջաններում 4 տոկոսից ցածր լինի, ապա դասապրոցեսը կսկսվի դասասենյակներում:
Ախալքալաքի շրջանում հնարավոր է 24 դպրոց բացվի
Ախալքալաքում դպրոցներում ուսումը հնարավոր է վերսկսվի հոկտեմբերի 4-ից
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնը՝ սեպտեմբերի 15-ից շրջանի շուրջ 24 դպրոցում դասապրոցեսը դասասենյակներում սկսելու համար դիմում է ներկայացրել։ Սակայն դեռևս պատասխան չկա:
Ուսուցումը հնարավոր է սկսվի հետևյալ գյուղերի դպրոցներում՝ Թախչա, Մյասնիկյան, Մոդեգամ, Ազմանա, Ափնիա, Քարսեպ, Բոզալի, Բուզավեթ, Բարալեթ, Պտենա, Մարտունի, Մուրջախեթ, Հոկամ, Ղադոլար, Կոկիո, Ալաթուման, Չամդուրա, Փոքր Սամսար, Բալխո, Գոգաշեն, Կիրովական, Լոմատուրցխ, Չունչխա և Ագանա:
Հավելենք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ախալքալաքում կորոնավիրուսի ընդամենը 2 նոր դեպք է հաստատվել: