Այսօր Ախալքալաքում, «Գրանդ Մուր» սրճարանում կայացավ Ախալքալաքի և Նինոծմինդայի այն աշակերտների աշխատանքների լուսանկարչական ցուցահանդեսը, ովքեր մասնակցում են Հասարակայնության հետ կապերի Վրաստանի ինստիտուտի (GIPA) նախագծին:
GIPA-ն Ախալքալաքում և Նինոծմինդայում իրականացնում է ծրագիր երիտասարդներին սովորեցնելու լրագրություն և ինքնահաստատման ուղիներ: Առաջին փուլում դպրոցահասակ երեխաները սովորել են լուսանկարել մասնագիտական տեսախցիկներով:
«Երբ ես աշխատում էի և մտածում այս ծրագրի մասին, ես մտածում էի, որ այս ծրագիրը հիանալի է այնպիսի մարդկանց համար, ինչպիսին դուք եք, ովքեր պետք է կառավարեն այս երկիրը պատվով և շատ շուտով, մոտ 10 տարի անց: Ես մտածում էի, թե ինչ է հարկավոր Վրաստանի երիտասարդ սերնդին երբ սահմանները բացվեցին այսօր, նրանց պետք է գիտելիք», – ասում է GIPA-ի ԶԼՄ-ների և մենեջմենթի ֆակուլտետի դեկան Նինո Իվանիշվիլին:
Ֆոտոցուցահանդեսի ընթացքում կայացավ նաև երեք լավագույն լուսանկարների հեղինակների պարգևատրում Ախալքալաքից, և երեքը` Նինոծմինդայից: Լավագույն լուսանկարները ընտրվել են անկախ ժյուրիի կողմից, որը բաղկացած էր GIPA-ի լուսանկարիչներից: Առաջին հորիզոնականը Ախալքալաքի մասնակիցների շարքում զբաղեցրեց Օքսանա Գիքոլյանը, երկրորդը` Հրանտ Մուրադյանը, իսկ երրորդը` Հայկանուշ Ստեփանյանը: Առաջին տեղը Նինոծմինդայի մասնակիցների լուսանկարների շարքում զբաղեցրեց Արշալույս Պոդոսյանը, երկրորդը` Արմենուհի Անտոնյանը, իսկ երրորդը` Մզիա Խմալաձեն: Հաղթողները ստացան մրցանակներ, ինչպես նաև բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:
Մեկ տարվա տևողությամբ նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից: Ծրագիրը անցկացվում է Ախալքալաքում և Նինոծմինդայում: Մասնակիցները – դպրոցի աշակերտներ են 15 տարեկանից բարձր հասակով: Նախագծի ընթացքում մասնակիցները ծանոթանում են լրագրողի մասնագիտությանը, սովորում թե ինչպես պետք է լուսանկարել, վիդեո, պատմել պատմություններ օգտագործելով լուսանկարները կամ տեսանյութը: Սովորում են նաև, թե ինչ է թվային լրատվամիջոցները, և թե ինչպես ներկայացնել իրենք իրենց:
Քրիստինե Մարաբյան