2021 թվականի ամռանն առարկայական թեստ է հանձնել շուրջ 5000 պրակտիկ ուսուցիչ: Բացառությամբ ոչ վրացերեն լեզվի դպրոցների ուսուցիչների, բոլոր նրանք, ովքեր չեն կարողացել բարելավել իրենց կարգավիճակը, դպրոցին հրաժեշտ կտան 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից:
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տվյալներով, ամառային քննության արդյունքում ավագ ուսուցչի կարգավիճակ է ստացել ընդհանուր առմամբ 1 127 պրակտիկ ուսուցիչ:
Ինչ վերաբերում է այն ուսուցիչներին, ովքեր չեն կարողացել բարձրացնել իրենց կարգավիճակը ամառային քննության միջոցով և մինչև կիսամյակի ավարտը չեն կարողանա լրացուցիչ կրեդիտներ ստանալ: Ապա վարչապետի՝ հուլիսին հրամանի համաձայն՝ դպրոցի տնօրինությունը մրցույթը հայտարարում է 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի մեկնարկից ոչ ուշ, քան 1 ամիս առաջ:
Միակ դեպքը, երբ կարգավիճակ չունեցող ուսուցիչը կկարողանա դպրոցում մնալ երկրորդ կիսամյակից, եթե դպրոցը համապատասխան աշխատակից չունի:
Օրենքը հստակեցնում է, որ ուսուցչի թափուր տեղը լրացնելու դեպքում հանրակրթական հաստատությունը, անհրաժեշտության դեպքում, լիազորված է մինչև թափուր պաշտոնը զբաղեցնելը աշխատանքի ընդունել կարգավիճակ չունեցող, բայց գործող պրակտիկ ուսուցչին: