Մարտի 17-ից 19-ը Քոբուլեթիում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել են ըմբիշներ՝ Հայաստանից ու Վրաստանից: Ախալքալաքի ըմբիշները պատվավոր հորիզոնականներ են զբաղեցրել
Ախալքալաքից մրցաշարին մասնակցել է 10 ըմբիշ, որից 6-ը՝ զբաղեցրել է երրորդ հորիզոնական։ Մարզիչ Նորայր Կրջացյանի գլխավորությամբ:
Ստորև ներկայացնում ենք մեդալակիրներին՝ Գիլոյան Միշո, Քոսյան Արմո, Քորոյան Օննիկ, Նահատակյան Վաղինակ, Հակոբյան Արթուր և Գաբրիելյան Գառնո։
Իսկ մարտի 19-ին Նինոծմինայում անցկացվել է Սամցխե-Ջավախքի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար, որտեղ ևս Դիլիսկա գյուղի մարզիկները մրցանակային հորիզոնականներ են զբաղեցրել:
Առաջին հորիզոնականում են հայտնվել՝ Հակոբյան Գարիկը և Ղազարյան Վանիկը, երկրորդ հորիզոնականում՝ Քորոյան Սիմոնը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Գաբրիելյան Արտյուշ և Մկոյան Մնացականը։