Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտում է սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով իրականացրած ագրեսիան:
«Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ոչ միայն վտանգում են խաղաղությանը ԼՂՀ-ում և Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, որին մաս է կազմում նաև Վրաստանը իր բոլոր քաղաքական ու տնտեսական ծրագրերով:
Ջավախքահայությունը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից իրավիճակի խիստ լարումով և խստորեն դատապարտում է նրանց ագրեսիվ գործողությունները սահմանագծում:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը իր զորակցություն է հայտնում Արցախի ժողովրդին թշնամու ագրեսիվ գործողությունները կասեցնելու գործում»,- ասված է հայտարարության մեջ: