«Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» Վրաստանի օրենքի համաձայն՝ բարձրլեռնային բնակավայրում տնտեսական գործնեություն ծավալող ձեռնարկատերը կամ ձեռնարկության աշխատակիցը, բարձրլեռնային բնակավայրի ձեռնարկության/ձեռնարկատիրոջ կարգավիճակ ստանալուց հետո 10 տարի ժամկետով ազատվում է եկամտահարկից և գույքահարկից։
Բարձրլեռնային բնակավայրի ձեռնարկության/ձեռնարկատիրոջ կարգավիճակը շնորհում է Վրաստանի կառավարությունը, որի համար անհրաժեշտ է դիմել Վրաստանի ֆինանսների նախարարություն։
Բարձրլեռնային բնակավայրի ձեռնարկության կարգավիճակ ունեցող ձեռնարկատեր սուբյեկտը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել միայն համապատասխան բարձրլեռնային բնակավայրի տարածքում: Բարձր լեռնային բնակավայրերի ձեռնարկության/ձեռնարկատիրոջ կարգավիճակ ստանալու համար շահագրգիռ անձը պետք է դիմի Եկամուտների ծառայություն։ Դա կարելի է անել Եկամուտների ծառայություն գրավոր դիմումով կամ էլեկտրոնային տարբերակով rs.ge կայքի միջոցով: Այս http://rs.ge/4507 հղումով, առկա է բարձրլեռնային բնակավայրերի ձեռնարկության կարգավիճակ տալու/գործունեության նորացման էլեկտրոնային դիմումի ձևը։
Հայտը պետք է պարունակի ձեռնարկատիրոջ գրանցման տվյալները (նույնականացման համարը, անունը, հասցեն) և գործնեության համառոտ նկարագրությունը (ներառյալ գործունեության տեսակը և իրականացման վայրը):
Հայտը ստանալուց հետո 60 օրվա ընթացքում եկամուտների մասին հաշվետվությունը կներկայացվի Ֆինանսների նախարարություն, ապա դիմողին գրավոր կտեղեկացվի պատասխանի մասին:
Բարձրլեռնային բնակավայրերի ձեռնարկության կարգավիճակ ունեցող ձեռներեց ֆիզիկական անձի կողմից բարձրլեռնային բնակավայրերի ձեռնարկության կարգավիճակի շրջանակներում իրականացվող գործնեությունից ստացված եկամուտն ազատվում է եկամտահարկից՝ համապատասխան կարգավիճակ ստանալու պահից 10 օրացուցային տարվա ընթացքում՝ ներառյալ կարգավիճակ տալու օրացուցային տարին («Հարկային օրենսգրքի 82-րդ հոդվածի առաջին մասի հ 3» կետ):
Բարձրլեռնային բնակավայրի ձեռնարկության ստացած շահույթի բաշխումը և նույն բարձրլեռնային բնակավայրում կատարված/սահմանված հարկերն ազատվում են եկամտահարկից («հարկ. Օրենսգրքի 99-րդ հոդվածի առաջին մասի «Ղ» կետ):
Բարձրլեռնային բնակավայրի ձեռնարկությանը պատկանող գույքը, որը գտնվում է նույն բարձրլեռնային բնակավայրի տարածքում, 10 օրացուցային տարով ազատվում է գույքահարկից համապատասխան կարգավիճակի շնորհումից հետո՝ ներառյալ կարգավիճակի շնորհման օրացուցային տարին (« Հարկային օրենսգրքի 206-րդ հոդվածի Հ 6-րդ կետ»):
Սույն հարկային արտոնությունը չի տարածվում ձեռնարկության/կազմակերպության կողմից վարձակալության, ուզուֆրուկտի, վարձակալության կամ նման այլ ձևով այլ անձի հանձնված հողամասի վրա: