Վրաստանում հանրակրթական դպրոցների տնօրենների և տնօրեն դառնալ ցանկացողների քննության արդյունքները հայտնի են:
Հանրային դպրոցներում տնօրենների պաշտոնի համար թեկնածուների հավաստագրման գործընթացը մեկնարկել է 2022 թվականին, որը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց: Թեստավորման համար սահմանված նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցելու հարցազրույցի փուլին: Թեստի առավելագույն միավորը 80 է, որի 60 տոկոսը հավաքելու դեպքում միայն թեկնածուն կանցնի հաջորդ փուլ:
Ցանկացողները քննության արդյունքները կարող են ստուգել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կայքի ու Վրաստանի կրթության և գիտության նախարարության կայքի միջոցով՝ հղում անելով գրանցման ժամանակ հատկացված եզակի ծածկագրին:
Եթե քննություն հանձնող անձը չի հիշում իր ծածկագիրը կարող է զանգահարել կրթության և գիտության նախարարության թեժ գիծ՝ 2 200 220:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի հավաստագրման փուլի փորձարկման արդյունքների, թեստային հանձնարարականների և ընթացական խախտումների հետ կապված կարող է դիմել ռեսուրս կենտրոն կամ իր բողոքը ներկայացնել կառավարման համակարգում, թեստի արդյունքների համակարգի պաշտոնական կայքում տեղադրելուց, աշխատանքային 5 օրվա ընթացքում (հասցե՝ ք․ Թբիլիսի, Գ. Փանջիկաձեի 1ա)։
Վերանայման հայցադիմումը կփոխանցվի կառավարման համակարգում ստեղծված Վերաքննիչ հանձնաժողովին: Հայցադիմումը ներկայացնելուց դիմողը պետք է նշի կոնկրետ առաջադրանքը և համարը։
Արդյունքները կարող եք տեսնել սեղմելով՝ այստեղ:
Հայտի քննարկման վճարը կազմում է 50 լարի, այն կարելի է վճարել Լիբերթի Բանկի ցանկացած մասնաճյուղում:
ԿԳ նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի հանրակրթական դպրոցի տնօրենների քննությանը գրանցված 3 205 թեկնածուներից քննությանը մասնակցել է 1 839 թեկնածու: