2023 թվականի առաջին ամիսների դրությամբ՝ Վրաստանում միջին աշխատավարձը կազմել է 1773,7 լարի, հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2022 թվականի 4-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21,2 տոկոսով (309,9 լարիով):

Ամենաբարձր միջին աշխատավարձերը տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում՝ 3672,6 լարի (+61,8%), ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2726,7 լարի (+ 12,1%), շինարարություն՝ 2,535,8 լարի (+ 14,8%):

Բոլոր ոլորտներում տղամարդկանց միջին աշխատավարձը զգալիորեն ավելի բարձր է, քան կանանց համար:

2022 թվականի 4-րդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 1411,7 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2123,2 լարի։

Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է միջինը 258.0 լարի (22.4%), իսկ տղամարդկանցը՝ 355.3 լարի (20.1%)։