Այսօր, մայիսի 18-ին Վրաստանի Խորհրադարանում ներքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց մայիսի 12-ի գիշերը հատուկ գործողությանը մասնակցող իրավապահներին:
Խորհրդարանի լիագումար նիստին հրապարակային խոսքով հանդես եկավ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ոստիկանի, ովքեր մասնակցել են անցկացված հատուկ գործողությանը։ Քանզի ոչ մեկ դեռ չի ներկայացրել իրավապահ մարմինների գործողությունների չարաշահում։ Իսկ եթե ներկայացվի, ապա մեր կողմից համապատասխան արձագանք կլինի։ Այս միջոցառումներին նախորդել է երեք ամսյա հետաքննություն, ինչի հետևանքով էլ փաստացի ապացույցներ կան, որ թմրանյութերի վաճառքը ակումբներում պարբերաբար է ընթանում», – հայտարարեց Ներքին գործերի նախարարը։
Գերորգի Գախարիան միաժամանակ ավելացրեց, որ ներքին գործերի նախարարությունը 6 ամիս ծրագրում էր, 3 ամիս միայն հետևել է գործողությունների զարգացման ընթացքին: Այս ամենի մասին նախարարությունը մանրամասն զեկույցով հանդես կգա:
Նշենք, որ Թբիլիսիում երկու օր լայնամաշտաբ բողոքի ակցիաներ էին ընթանում այն բանից հետո, երբ Իրավապահ մարմինները «Bassiani» և «Café Gallery» էլեկտրոնային երաժշտության գիշերային ակումբներում հատուկ գործողություններ էր իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է 8 մարդ, ովքեր մեղադրվում են թմրանյութերի առքուվաճառքի մեջ: