Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։
Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է։
ՌԲԿ-ի հաղորդմամբ` նա նշել է, որ 2 շաբաթում կորոնավիրուսի դեպքերի քանակը Չինաստանից դուրս աճել է 13 անգամ, իսկ երկրների քանակը, որտեղ հայտնաբերվել է վիրուսը, եռապատկվել է։
Այս պահին աշխարհում ավելի քան 118 հազար վարակված կա։ Վրաստանում կորոնավիրսուսով հիվանդների թիվը 24 է:
Վերջին անգամ պանդեմիա հայտարարվել էր 2009-2010 թթ. խոզի գրիպի ժամանակ։ Նոր տեսակի կորոնավիրուսն առաջին անգամ գրանցվել է Չինաստանում, դեկտեմբերի սկզբին: Դրանից հետո այն տարածվել է աշխարհի 90 երկրներում: