Վրաստանի Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններն Արևելյան Եվրոպայի լավագույն 10 օդանավակայանների շարքում են, որոնք անվանվել են Skytrax World Airport Awards 2023-ում: Երկուսն էլ շահագործվում են TAV Georgia-ի կողմից: Թբիլիսիի միջազգային օդանավակայանը տասներորդ անգամ անընդմեջ ընդգրկվել է լավագույն տասնյակում, իսկ Բաթումին՝ երկրորդ անգամ:

Ինչպես հաղորդում է TAV Georgia-ն, ըստ ուղևորների հարցումների արդյունքների, Արևելյան Եվրոպայի լավագույն հնգյակում ընդգրկվել են Բուդապեշտի, Տալլինի, Ռիգայի, Սոֆիայի և Թբիլիսիի միջազգային օդանավակայանները:

Skytrax-ը բրիտանական ազդեցիկ խորհրդատվական ընկերություն է, որը 1999 թվականից ուսումնասիրում և գնահատում է աշխարհի օդանավակայաններում և ավիաընկերությունների սպասարկման որակը: