Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունել է Վրաստանին աջակցող արձանագրություն: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանը:
«ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանում ազատ և արդար ընտրությունների, հանրային սեկտորի թափանցիկության և պարտավորվածության, օրենքի գերիշխանության և հակակոռուպցիոն ջանքերի աջակցությանը»,- ասվում է բանաձևում:
Միևնույն ժամանակ փաստաթղթում ընդգծված է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
Վրաստանին աջակցող արձանագրությունում գրանցված է աջակցություն Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման նկատմամբ:
Փաստաթղթի հեղինակները ընդգծում են, որ ԱՄՆ-ը չի ճանաչում ուժով իրագործված տարածքային փոփոխությունները, այդ թվում Վրաստանի շրջաններ, Աբխազիա և Ցխինվալի ներխուժելը և օկուպացնելը Ռուսաստանի կողմից:
Փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանում կոնֆլիկտերի խաղաղ կարգավորմանը և Ռուսաստանին կոչ անում, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը:
Փաստաթղթի հեղինակները անհրաժեշտ են համարում, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ ազատ առևտրի համաձայնագրի մասին բանակցություններում լինի առաջընթաց: