Վրաստանում անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողություններով: Վարչապետը հանդիպում է ունեցել Արտաքին Գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների նախարարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ:
Ապրիլի 3-ին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետը հանդիպումներ է անցկացրել երկրի բարձրաստիաճան ղեկավարության հետ:
Վրաստանի վարչապետը ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը և անհանգստություն հայտնել ռազմական գործողությունների թարմացման և իրավիճակի շիկացման կապակցությամբ, որոնք խլել են մարդկային կյանքեր, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ:
Միաժամանակ հույս է հայտնել, որ «միջազգային հանրության ջանքերի շնորհիվ կհաջողվի հանդարտեցնել իրավիճակը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար», – ասված է Վրաստանի Կառավարության վարչության հայտարարությունում:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից, նախարար Սերյանը Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ:
Նախարարները քննարկել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Եվ երկուստեք կարևորել խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Մշտական բնույթ կրող կրակոցներից և մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Երկու կողմերից էլ կան զոհեր։