Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանում կքննարկեն Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հարցը։
Քաղբանտարկյալների գործով լսումները նշանակված են տեղական ժամանակով 16:30-17:00-ին։
Մասնավորապես, խոսքը վերաբերելու է Սաակաշվիլիին, ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային և Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի պատգամավոր Ալեքսեյ Գորինովին։