Հունիսի 20-ի բողոքի ակցիայի ցրման հետեւանքով տուժածներից 10 հոգի մնում են հիվանդանոցներում, որոնցից 2-ը դեռևս շարունակում են մնալ միացված արհեստական շնչառության ապարատին:
Այս մասին գրում է Netgazeti.ge պորտալը: Այս պահին բժիշկները հիվանդների վիճակը կայուն են գնահատում: Մինչև օրվա ավարտը, բժշկական հաստատություններից դուրս կգրվեն ևս մի քանի տուժածներ:
Հունիսի 20-ից 21-ի ուշ գիշերը Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցը ցրվել է ուժի կիրառմամբ: Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ արդյունքում 240 մարդ վիրավորվել էր, այդ թվում 80 ոստիկան և 31 լրագրող: Բժշկական հաստատություններում երկու հիվանդների ստիպված էին եղել հեռացնել աչքը: