Առողջապահության նախարարությունը կասեցրել է դեղատներում քաղցկեղ առաջացնող դեղամիջոցների գրանցում-վաճառքը:

Վրաստանի Առողջապահության նախարարությունն արդեն կասեցրել է 10-ից ավել դեղամիջոցների վաճառքը, որոնց սպառումը կարող է առաջացնել մահացու հիվանդություններ։

Դեղերի ցանկը բավականին ծավալուն է և նրանց մեծ մասը ամենից շատ պահանջված դեղամիջոցներն են՝ սրտանոթային հիվանդությունների դեղամիջոցներ։

Պարզ է դարձել, որ չնայած այն հանգամանքին, որ արգելվել է դեղերի վաճառքը, միևնույնն է բոլոր դեղատներում նորից վաճառում են այդ դեղերը։

Առողջապահության նախարարության կարգավորող մարմինը բացատրում է, որ այդ դեղամիջոցներում այդ նյութը՝ «Վալսարտան»-ը պատրաստում է չինական ընկերություն, որն էլ 2012 թ-ին փոխել է արտադրության սխեման և դրանից հետո ստուգումներով պարզ է դարձել, որ այն պարունակում է թունավոր խառնուրդներ, որոնք էլ քաղցկեղի առաջացման վտանգ են հանդիսանում:

Նախարարության կողմից տրված հրամանագրում ասվում է, արգելել են այն դեղամիջոցների վաճառքը, որոնք պարունակում են «Վալսարտան» և պատրաստվում են չինական ընկերությունների կողմից։

«Այս դեղամիջոցները դուրս կհանվեն ցանկից, կգրանցվեն ժամանակավոր կասեցվածների մեջ։ Բոլոր սուբյեկտներին, ովքեր ունեն համապատասխան թույլտվություն դեղամիջոցը վաճառելու համար, կուղարկվի նամակ, որպեսզի շուկայից անպայման հեռացնեն տվյալ դեղամիջոցները։ Բացի այդ մենք տեղեկացրինք նաև մաքսային անցակետերին, որպեսզի այդ դեղամիջոցների ներկրումը արգելվի»,- ասել է կարգավորող վարչության դեղագործական բաժնի գրանցման բաժնի պետ Նաիլի Շենգելիձեն։

Առողջությանը վտանգ հասցնող դեղամիջոցների ցանկը հետևյալն է.

Valsar-Denk (40մգ; 80մգ; 160մգ; 320մգ)

CoValsar-Denk (80/12,5; 160/12,5; 320/12,5)

CARDOPAN-SANOVEL (80մգ; 160մգ; 320մգ)

CARDOPAN-SANOVEL PLUS (80/12,5; 160/12,5; 320/12,5)

Valz (40մգ; 80մգ; 160մգ)

Valz H (80մգ; 160մգ)

NORTIVAN® (80մգ; 160մգ)

Cardofix-Sanovel (5մգ/160մգ; 10մգ/160մգ)

Cardofix-Sanovel Plus (5մգ/160մգ/12,5մգ; 5մգ/160մգ/25մգ; 10մգ/160մգ/12,5մգ; 10մգ/160մգ/25մգ)

Amva Denk (5մգ/80մգ; 5մգ/160մգ; 10մգ/160մգ)

Amva + HCTDenk (mite 5մգ/160մգ/12,5մգ; 10մգ/160մգ/12,5մգ

forte (10մգ/160մգ/25մգ).

Աղբյուրը` Բժշկական գործունեություն Պետական կարգավորման մարմին