Վաղը՝ մարտի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի նիստերի դահլիճում, Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները կպարզաբանեն և կպատասխանեն գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների հարցերին, գյուղատնտեսական տեխնիկայի գնման ֆինանսավորման պետական ծրագրի վերաբերյալ։
Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ ժամը 13:00-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները կպատասխանեն կոոպերատերների և բոլոր հետաքրքրվողների հարցերին։ Հանդիպումը վերաբերվում է գյուղտեխնիկայի ձեռքբերման կոոպերատիվների ֆինանսավորման նոր ծրագրին, որը մեկնարկել է մարտի 6-ին, Գյուղատնտեսության նախարարության կողմից։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանի բոլոր մունիցիպալիտետներում, կարող են մասնակցել միայն կոոպերատիվները։ Նշենք, որ որպես բարձրալեռ շրջանի ներկայացուցիչներ, Ախալքալաքում շահառուները կոոպերատիվ կարող են կազմավորել 5 անդամով և 10 հա ընդհանուր հողատարածքով։ Ֆինանսավորումը նախատեսված է գյուղտեխնիկայի ձեռքբերման համար։ Տեխնիկայի արժեքի 50%-ը հատկացվում է պետության կողմից, 50%-ը՝ շահառուի։
Վրաստանի նախարարության Ախալքալաքի գյուղատնտեսության տեղեկախորհրդատվական կենտրոնը կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց, կոոպերտորներին և ֆերմերներին մասնակցելհանդիպմանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 595 85 83 35, 577 25 74 76 հեռախոսահամարներով: