2021 թվականը Ախալքալաքի մունիցիպալիտետում առանձնացել է կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացմամբ և լավ բերքատվությունով։ Ներկայացնում ենք տվյալները, թե ինչ մշակաբույսերից որքան բերք է ստացվել Ախալքալաքի մունիցիպալիտետում 2021 թվականին:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2021 թվականին ավելացել էին կարտոֆիլի, ցորենի և վարսակի դաշտերը, իսկ մյուս մշակաբույսերի ցանքատարածությունները մունիցիպալիտետում 2020 գյուղատնտեսական տարվա համեմատ նվազել էին։
Քանի որ Ախալքալաքի հողագործները հիմնականում զբաղվում են կարտոֆիլագործությամբ, իսկ բերքն ու կարտոֆիլի գինը նախորդ տարի լավ էր, ապա 2021 թվականը, գյուղատնտեսության առումով․ հաջողված կարելի է համարել։
2021 թվականին շրջանում սոխի, սխտորի և կաղամբի դաշտերը, Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Գյուղի Զարգացման Գործակալության Ախալքալաքի տեղեկա֊ խորհրդատվական կենտրոնի տվյալներով, մեծ չեն եղել, ուստի դրանք չեն հաշվվել։
Ներկայացնում ենք գյուղատնտեսական մշակաբույսերի մունիցիպալիտետի վիճակագրությունը՝
2021 թվականին մունիցիպալիտետում կարտոֆիլը ցանվել է 10 178 հեկտարի վրա։ Արդյունքում ստացվել է 230 575 տոննա կարտոֆիլ։
Գազարը ցանվել է 184 հա֊ի վրա, ստացել են 7360 տոննա բերք։
Ճակնդեղը ցանվել է 84,50 հա֊ի վրա, ստացել են՝ 3380 տոննա։
Գարին ցանվել է 7200 հա֊ի վրա, ստացել են՝ 19 954 տոննա։
Սունելին ցանել են 16 հա, ստացել են 160 տոննա բերք։
Վարսակը ցանել են 456 հա, ստացել են՝ 971 տոննա։