Վրաստանի խորհրդարանը, այնուամենայնիվ, որոշել է լիագումար նիստն անցկացնել ուրբաթ օրը։
Բյուրոյի նիստը կհրավիրվի ժամը 11.45-ին, իսկ 15 րոպեից՝ լիագումար նիստը։ Օրակարգը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։
Ավելի վաղ խորհրդարանական ապարատը հայտարարել էր, որ այս նիստը անհնար է դարձել անցկացնել բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ենթակառուցվածքների վնասման պատճառով։
Խորհրդարանի կողմից իշխող կուսակցության խոստումից հետո «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի չեղարկման անհապաղ իրավական ձևակերպումը Խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի հիմնական պահանջներից է։
Մինչ հայտնի կդառնար լիագումար նիստի գումարման մասին, ընդդիմադիր պատգամավորները Վրաստանի նախագահին խնդրել էին շտապ հրավիրել արտահերթ նիստ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 9-ին, հանրային զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում, խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ կանչելու մասին։